Լրահոս

13.11.2012 17:52


Մարդկությունը գնալով տգիտանում է. գիտնականներ

Մարդկությունը գնալով տգիտանում է. գիտնականներ

ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարաններից մեկի՝ Սթենֆորդի գիտնականները պարզել են, որ մարդկությունը գնալով հիմարանում է և կորցնում իր մտավոր ու հուզական ունակությունները։ Այս մասին գրում է «Daily Mail»-ը։

«Մտապաշարն ու հույզերն անչափ խոցելի են գենային մուտացիաների նկատմամբ»,–հայտնել են հետազոտության հեղինակները։

Մարդիկ այլևս կարիք չունեն կատաղի պայքար մղել գոյատևելու համար։ Մինչդեռ հենց այդպիսի դեպքերում է, որ մարդու մտապաշարն օգտագործվում է իր հզորությամբ։

Հետազոտական թիմի ղեկավար Ջերալդ Քրեբթրին հանգել է այն եզրակացության, որ անցած 3000 տարիների և 120 սերունդների ընթացքում մարդկությունը տարել է 2-ից ավելի գենային մուտացիա, ինչի հետևանքով վատացել են մտավոր և զգացմունքային կարողությունները։

Սակայն մասնագետները հանգստացնում են՝ ասելով, որ մտապաշարի հարցում մարդու կորուստները շատ դանդաղ են տեղի ունենում, և քանի դեռ  մեծ թափով զարգանում են գիտությունն ու տեխնոլոգիաները, մարդիկ պետք է արդյունավետ տարբերակ մշակեն՝ այս կործանիչ գործընթացները կանխելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը