Լրահոս

13.11.2012 17:35


Էրդողան. «Կարիք չկա, որ Սիրիան փորձի Թուրքիայի համբերությունը»:

Էրդողան. «Կարիք չկա, որ Սիրիան փորձի Թուրքիայի համբերությունը»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր կուսակցական նիստի ժամանակ ունեցած իր ելույթում անդրադարձել է Սիրիայի խնդրին.

«Եթե Սիրիայի բանակը խախտի սահմանը, ապա Թուրքիան վճռական միջոցներ կձեռնարկի նրա դեմ: Թուրքիան ամենակոշտ ձևով կպատասխանի Սիրիային բանակի կողմից սահմանի խախտմանը: Դրա համար էլ կարիք չկա, որ Սիրիան փորձի Թուրքիայի համբերությունը»:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ սիրիական ավիացիան ռմբակոծում է Թուրքիայի սահմանների մերձակայքում տեղակայված սիրիացի ապստամբների ռազմաբազաները: Ռումբերը պայթում են Թուրքիայի սահմանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա, և դրանց աղմուկը սարսափեցնում է սահմանամերձ գոտում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին:

Թուրքական մարտական ինքնաթիռներն իրենց հերթին հերթապահություն են անում սահմանի երկայնքով և հարվածելու հրաման  ունեն՝ այն պարագայում, եթե սիրիական ինքնաթիռները հատեն սահմանը։

Այս խորագրի վերջին նյութերը