Բագրատյանը համաձայն էր ՀՅԴ–ի առաջարկին, իսկ ֆինանսների նախարարը՝ ոչ
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը նվազագույն ամսական աշխատավարձի վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը համարում է արտահերթ: ԱԺ-ում հիմնական զեկուցող ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ներկայացրել է ՀՅԴ օրենսդրական այդ նախաձեռնությունը:
Վարդանյանի խոսքով՝ աշխատավարձի ամսական նվազագույն չափը չի կարող՝
ա. պակաս լինել 12–ամսյա գնաճի արդյունքներով վերահաշվարկված նախորդ տարվա նվազագույն աշխատավարձից,
բ. կենսապահովման նվազագույն բյուջեի՝ 2013թ. համար՝ 80 տոկոսից, 2014թ. և հետագա տարիների համար՝ հարյուր տոկոսից,
գ. միջին ամսական աշխատավարձի՝ 2013թ. համար երեսուն տոկոսից, 2014թ. համար՝ քառասուն տոկոսից, 2015թ.՝ հիսուն տոկոսից:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, սակայն, ասել է, որ օրենքի նախագիծն ընդունելը նպատակահարմար չէ և պետք է մերժել:
Վաչե Գաբրիելյանի ելույթից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախ ընդգծել է, որ թեև ինքն ավելի շատ էր առաջարկում սահմանել նվազագույն աշխատավարձի չափը, բայց համաձայն է ՀՅԴ-ի հետ, հետո էլ, ակնարկելով նախարարի խոսքերը, նշել է, որ ավելի լավ է գրագետ լինել, քան կիսագրագետ:

«Ձե՞ռ եք առնում»,–հարցրել է Հրանտ Բագրատյանը: