Լրահոս

13.11.2012 15:33


Ավտովթար Երևան–Մեղրի ճանապարհին. 8 վիրավոր

Ավտովթար Երևան–Մեղրի ճանապարհին. 8 վիրավոր

Այսօր առավոտյա ժամը 09։55-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 179-րդ կմ-ում (Գորայք գյուղի հատված) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, բախվել են «Մերսեդես» մակնիշի 10 ՏԼ 889 պետհամարանիշով (վարորդ` 29-ամյա Ալիկ Գյոզալյան) և նույն մակնիշի 29 ՕՍ 208 պետհամարանիշով (վարորդ` 30-ամյա Կարեն Սահակյան) ավտոմեքենաները, ինչից, մինչ հրշեջ֊փրկարարների դեպքի վայր հասնելը, մեքենաների ուղևորներ 29-ամյա Ալիկ Ղուկասյանը, 27-ամյա Արմինե Ղուկասյանը, 5-ամյա Մայիս Ղուկասյանը, 3-ամյա Արման Ղուկասյանը, 50-ամյա Կարինե Սահակյանը, 53-ամյա Էդիկ Սահակյանը, 61-ամյա Գալինա Սահակյանը և 19-ամյա Հասմիկ Դանիելյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գորիս և Սիսիան քաղաքների հիվանդանոցներ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը