Այսօր արդեն երկրորդ օրն անընդմեջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ նիստին ներկա չէ։ Եվ սա այն դեպքում, երբ քննարկվում է երկրի կարևորագույն հարցերից մեկը՝ պետական բյուջեի նախագիծը։ Կառավարության ներկայացրած 2013թ. բյուջեի նախագիծը ներկայացվում է նախարարների մակարդակով։ Հարցին՝ որտե՞ղ է վարչապետը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանել է, թե վարչապետի ստորագրությամբ են բոլոր փաստաթղթերը գալիս և ներկայացվում Ազգային ժողով՝ չնշելով՝ տեղյա՞կ է, թե որտեղ է վարչապետը, թե՞ ոչ։
–Բացի այդ, ըստ օրենսդրության՝ կարող են լինել զեկուցողներ, և Կառավարությունը իրավասու է որոշելու, թե ով կներկայացնի այդ լուծումը,–բուն հարցի պատասխանից խուսափելով՝ ասել է Գաբրիելյանը։
Որտե՞ղ է վարչապետը

7or.am