Լրահոս

13.11.2012 14:09


Ներկայացվել է մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ենթաոլորտի առաջարկությունների փաթեթը

Ներկայացվել է մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ենթաոլորտի առաջարկությունների փաթեթը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ:

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է տրանսպորտի ոլորտում մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ենթաոլորտի առաջարկությունների փաթեթը:

Մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ոլորտում ուսումնասիրվել և էականորեն պարզեցվել են գործունեություն ծավալելու ընթացակարգերը:

Իրավական ակտերի փաթեթը կազմվել է՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը:

Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործունեություն ծավալելու համար պահանջվող գործընթացները:

Այս խորագրի վերջին նյութերը