Արա Պապյան. «Մեզ համար կա՛մ մեծ ձեռքբերումների տասնամյակ կլինի, կա՛մ մեծ կորուստների»
–Թևակոխում ենք նոր, խռովահույզ տասնամյակ, որտեղ արդեն միկրոկայսրությունների տրոհման ժամանակաշրջանը կգա, և շատ երկրներ, որոնք Միջին Արևելքում կան, պետք է վերափոխվեն: Իսկ մենք պետք է հնարավորինս պատրաստ լինենք այդ վերափոխումներին, և դա մեզ համար կա՛մ մեծ ձեռքբերումների տասնամյակ կլինի, կա՛մ մեծ կորուստների,–նման հայտարարությամբ է այսօր հրավիրված մամլո ասուլիսին հանդես եկել «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
Ըստ Պապյանի՝ չնայած Բարաք Օբամայի վերընտրվելու փաստին` թուրք–ամերիկյան հարաբերություններում փոփոխությունների միտում է նկատվում.
–Մի կողմից Թուրքիան ավելի զարգանալով` կարևորվում է ԱՄՆ-ի համար, մյուս կողմից՝ դառնում է ավելի հավակնոտ և ինքնագլուխ` սկսելով ինքնուրույն քաղաքականություն իրականացնել, ինչը հասկանալիորեն վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար, ուստի ԱՄՆ-ը պետք է նոր լծակներ վերագտնի։
Քաղաքագետը նշել է, որ կարևորություն ձեռք կբերեն մի շարք հին հարցեր, և Հայկական հարցն այս առումով շղթայված է քրդականի հետ.
–Որովհետև քրդերը պետք է փորձեն ստեղծել որոշակի պետականություն՝ Թուրքիայի տարածքի նկատմամբ հավակնություն ունենալով: Իսկ Քրդստանի պետության միակ փաստաթուղթը Սևրի պայմանագրի 62-րդ հոդվածն է, որտեղ նշված է, որ Քրդստանի հյուսիսային սահմանը Հայաստանի հարավային սահմանն է: Ինձ համար ակնհայտ է, որ այս քաղաքականությունը բերելու է նախկին հարցերի վերազարթոնքի, և մենք պետք է պատրաստված լինենք այդ հարցերին։
Ինչ վերաբերվում է իրանական հարցին, ապա Արա Պապյանն ասել է.
–Ամերիկյան և իրանական հարաբերությունները ինչքան էլ լարված են, բայց դրանք 5-7 տարվա կտրվածքով ավելի արագ կբարելավվեն։

7or.am