Վերաքննիչի առջև կհրապարակվի ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը. դատարանի առջև այս պահին բողոքի ցույց է անցկացվում
Այս պահին վերաքննիչ քրեական դատարանի դիմաց մեծ թվով երիտասարդներ բողոքի ակցիա են անցկացնում ՝ ի պաշտպանություն ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների։ Բողոքավորները հանդես են գալիս «Արդարացնել երիտասարդներին», «Վերջ անարդարությանը», «Խուլիգան բերետներ», «Ոչ քաղաքական հետապնդումներին» կարգախոսներով ու պաստառներով։ Այստեղ է նաև ՀԱԿ համակարգող, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Քիչ անց` ժամը 12-ին, վերաքննիչ քրեկան դատարանը կհրապարակի ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը:
Հիշեցնենք` հուլիսի 20-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստներ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Սարգիս Գևորգյանը մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի համար: