Լրահոս

13.11.2012 11:10


Ադրբեջանցին Տավուշի մարզի հատվածում հատել է հայ-ադրբեջանական սահմանը

Ադրբեջանցին  Տավուշի մարզի հատվածում հատել է հայ-ադրբեջանական սահմանը

2012թ. նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանի խախտում: Ադրբեջանի Հանրապետության Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Թելման  Ջավաշիրօղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում:

Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Ճշտվում են դեպքի մանրամասները:

Այս խորագրի վերջին նյութերը