Լրահոս

13.11.2012 19:07


Թուրքիայի սիրիացի փախստականների թիվը 115 հազ.–ի է հասնում

Թուրքիայի սիրիացի փախստականների թիվը 115 հազ.–ի է  հասնում

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sondakika»–ն՝ այժմ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների թիվը կազմում է 114 944 մարդ։ Նրանք տեղակայված են տարբեր բնակավայրերի մոտ կառուցված 13 վրանային ճամբարներում,  1 տնակային ավանում, ինչպես նաև ժամանակավոր ապաստան տրամադրող մեկ հավաքակայանում։

 Ընդհանուր առմամբ,  Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր Թուրքիա է մուտք գործել 162 926 փախստական, սակայն 42 982-ը վերադարձել է Սիրիա։

 Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, թե Թուրքիան չի կարողանա 100 հազ.–ից ավելի փախստականի ընդունել և կառաջարկի Սիրիայի տարածքում բուֆերային գոտի ստեղծել՝ սիրիացի փախստականներին այնտեղ տեղակայելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը