«CNN Türk»-ի փոխանցմամբ՝ Թուրքիան հերթական անգամ նոտա է հղել Սիրիային: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մանրամասնելով, որ դա կապված է Շանլըուրֆա նահանգի Ջեյլանփնար շրջանում տիրող լարված իրավիճակի հետ:
Երեկ տվյալ տարածքում ընկել էր սիրիական հրթիռը։ Բացի այդ, սիրիական ավիացիան ռմբակոծել էր հարևանությամբ գտնվող սիրիական Ռասուլայն քաղաքը, և ուժգին պայթյունները սարսափեցրել էին Ջեյլանփնարի բնակիչներին:
Դավութօղլուն ընդգծել է, որ սիրիական ինքնաթիռները չեն խախտել Թուրքիայի սահմանը, և եթե դա տեղի ունենա, ապա իրենք անհրաժեշտ պատասխան կտան դրան.
«Միջազգային հանրությունը չպետք է լուռ մնա տեղի ունեցածի հանդեպ: Այս իրադարձությունների առաջին պատասխանատուն Ասադի ռեժիմն է, իսկ երկրորդ պատասխանատուն՝ ՄԱԿ ԱԽ-ն»:
Թուրքիայի ԱԳՆ–ն նոտա է հղել Սիրիային