Լրահոս

13.11.2012 09:57


Փարիզում Սերժ Սարգսյանին Ֆրանսիայի ԱԳ փոխնախարարի դիմավորելը, թերևս, ՀՀ իշխանությունների հանդեպ Ֆրանսիայի վերաբերմունքի վկայությունն է

Փարիզում Սերժ Սարգսյանին Ֆրանսիայի ԱԳ փոխնախարարի դիմավորելը, թերևս, ՀՀ իշխանությունների հանդեպ Ֆրանսիայի վերաբերմունքի վկայությունն է

«Ժողովուրդ» օրաթերթը, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցին, գրում է. «Թեև ողջ հեռուստաեթերը ողողված է Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցի մասին լրջագույն ռեպորտաժների թողարկմամբ՝ ավետիսով, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունել է մեր երկրի ղեկավարի` Հայաստան գալու հրավերը, այնուամենայնիվ նկատենք, որ պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնած Սարգսյանին Փարիզի «Օռլի» օդանավակայանում դիմավորել է ոչ թե այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը կամ ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, այլ ԱԳ փոխնախարարներից մեկը: Սերժ Սարգսյանի մամլո ծառայության տարածած լուսանկարներում պատկերված կինը Ֆրանսիայի ԱԳ արտերկրում ֆրանսիացիների հարցերով փոխնախարար Էլեն Կոնվեյ-Մուրեն է: Սա, թերևս, ՀՀ իշխանությունների հանդեպ Ֆրանսիայի վերաբերմունքի վկայությունն է»:

Այս խորագրի վերջին նյութերը