Լրահոս

13.11.2012 09:46


Քաղաքական խորհրդատվություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-երի միջև

Քաղաքական խորհրդատվություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-երի միջև

Նոյեմբերի 12-ին Մոսկվայում տեղի ունեցան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը խորագրով քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-երի միջև։

Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Լուկաշիևչը:

Խորհրդատվություններին հանգամանալից քննարկում ծավալվեց տեղեկատվական բնագավառում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության շուրջ, կողմերը քննարկեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման փորձի վերաբերյալ:

Միջգերատեսչական խորհրդատվությունների մասնակիցները մտքեր փոխանակեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ:

Մոսկվայում հայ դիվանագետները այցելեցին նաև «Вести 24» հեռուստաընկերություն և «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, որտեղ հանդիպումներ ունեցան լրատվամիջոցների ղեկավարության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը