Քննարկում «Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքի վերաբերյալ
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, համաձայն որի հարկատուն պարտավոր է յուրաքանչյուր ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել սահմանված ձևի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ: Սակայն համակարգիչների և որակյալ համացանցի պակասի պատճառով ոչ բոլոր տնտեսվարող սուբյեկտներն են այսօր պատրաստ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հաշվետվություններ: «Ազգային համագործակցություն» հիմնադրամը Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի համապատասխան փորձ և կարողություններ ունեցող կազմակերպությունների հետ համատեղ ծրագրում է աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս կարողանան կատարել օրենքի պահանջները: Այդ նպատակով ս/թ. նոյեմբերի 13-ին` ժ.15։00-ին, Հանրային խորհրդում (Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, 607 սենյակ) կանցկացվի քննարկում, որին հրավիրված են մասնակցելու Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Քննարկում «Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքի վերաբերյալ
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, համաձայն որի հարկատուն պարտավոր է յուրաքանչյուր ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել սահմանված ձևի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ: Սակայն համակարգիչների և որակյալ համացանցի պակասի պատճառով ոչ բոլոր տնտեսվարող սուբյեկտներն են այսօր պատրաստ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հաշվետվություններ:
«Ազգային համագործակցություն» հիմնադրամը Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի համապատասխան փորձ և կարողություններ ունեցող կազմակերպությունների հետ համատեղ ծրագրում է աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս կարողանան կատարել օրենքի պահանջները:
Այդ նպատակով ս/թ. նոյեմբերի 13-ին` ժ.15։00-ին, Հանրային խորհրդում (Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, 607 սենյակ) կանցկացվի քննարկում, որին հրավիրված են մասնակցելու Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: