Ամուսինը սկզբում ծեծել է, հետո սպանել 30 տարվա իր կողակցին
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մեկ այլ դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:
Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչների համար 2012թ-ի հուլիսի 3-ի լուսաբացը արյունոտ էր: Բաբայանների տնից լսվող հերթական ճիչերն ու գոռոցները հարեւաններին չէին զարմացրել: Յուրիկ եւ Անահիտ Բաբայաններն Աղավնաձորում երբեք էլ համերաշխ ամուսինների համբավ չէին վայելել: Այդ օրն էլ որեւէ մեկի մտքով չէր անցել, թե ծեծն ավարտվելու է սպանությամբ ու հարկ չէին համարել միջամտել ամուսինների նեղ ընտանեկան վեճին: Հավանաբար մտածել էին, ինչպես ընդունված է հայկական միջավայրում, դե ամուսիններ են`կկռվեն էլ, կհաշտվեն էլ:
Դեպքի օրը Յուրիկ Բաբայանը տուն էր վերադարձել ժամը 09-ի սահմաններում: Նախորդ մի քանի օրերը զբաղված էր եղել մահացած հարազատի թաղման արարողություններով: Հուլիսի 3-ին էլ մասնակցել էր հարազատի տանը կազմակերպած խաշի սեղանին ու ոգելից խմիչք օգտագործած վերադարձել տուն: Թե իրականում վեճն ինչից է ծագել, որեւէ մեկն այդ մասին հստակ ոչինչ չի ասում: Ըստ Յուրիկ Բաբայանի նախաքննական մարմիններին տված բացատրության` կենցաղային հարցերի շուրջ է եղել վեճը կնոջ հետ:
Վիճաբանության ընթացքում Յուրիկ Բաբայանը Անահիտ Բաբայանին սպանելու դիտավորությամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ծեծը շարունակվել է տան բակում, որի ընթացքում ամուսինը բետոնի կտորով, հետո փայտե մահակով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին: Նախաքննության ընթացքում Յուրիկ Բաբայանը ճանաչվել է մեղսունակ: Բժշկական հանձնաժողովը աֆեկտի վիճակ եւս չի գրանցել: Կնոջը դաժանաբար սպանած ամուսինը նրան անօգնական թողնելով տան բակում, շատ հանգիստ փոխել է հագուստներն ու գնացել դաշտ աշխատելու: Այս հանգամանքը, ինչպես նաեւ ոգելից խմիչքների ազդեցության տակ գտնվելը բացառել է աֆեկտի վիճակը: Յուրիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանություն:
Նոյեմբերի 9-ին, Վայոց Ձորի եւ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանը, ավարտելով գործում եղած ապացույցների հետազոտումը, կողմերին ներկայացրեց գործում որպես վկա ներգրավված սպանվածի եղբոր`Սասուն Հարությունյանի բանավոր ծանուցումը: Վերջինս խնդրում էր իրեն չհրավիրել դատարան, քանի որ չի ցանկանում վերհիշել քրոջ հետ կատարված դեպքն ու կրկին վերապրել իր վիշտը: Դատավարության կողմերը չառարկեցին եւ վկայի բանավոր ծանուցումը դատարանն ընդունեց ի գիտություն: Դատավորը նշեց, որ վկայի հարցաքննությունը որեւէ էական ազդեցություն չունի դատական գործընթացի վրա եւ ոչինչ չի ավելացնելու եղած փաստերին, մանավանդ որ Սասուն Հարությունյանը ականատես վկա չի համարվում:
Սպանվածի հարազատները, ինչպես պարզվեց, ոչ միայն քաղաքացիական հայց չէին ներկայացրել վնասի հատուցման պահանջով, այլեւ հրաժարվել էին ներկա գտնվել դատական նիստերին, իսկ տուժողի իրավահաջորդ ճանաչվել էր Բաբայանների ավագ որդին`28-ամյա Գարիկ Բաբայանը: Ի դեպ, Անահիտ Բաբայանի սպանությունից մի քանի ամիս առաջ, նրա միջնեկ որդին ինքնասպանություն էր գործել կախվելու միջոցով:
Դատական նիստի ավարտից հետո, որեւէ մանրամասն ճշտելու նպատակով փորձեցի զրուցել ամբաստանյալ Յուրիկ Բաբայանի քրոջ հետ: Վերջինս սկզբում համաձայնվեց տեղեկություններ փոխանցել, հետո նրան ուղեկցող կինն ու եղբոր տղան`Գարիկ Բաբայանը ստիպեցին հեռանալ, արդարանալով, թե ուշանում են Աղավնաձոր գնացող ավտոբուսից: Կինը միայն հասցրեց ասել, որ իր եղբայրն ու հարսը մշտապես անհաշտ են եղել:
Մշտական վեճն ու կռիվը տարիների հետ կենսակերպի է վերածվել ամուսինների համար: Անահիտը պարբերաբար գնացել է հայրական գյուղ, որոշ ժամանակ անց վերադարձել ամուսնու մոտ: Ըստ հարեւանների դատարանում տված վկայությունների` Անահիտ Բաբայանը բավականին շփվող, անմիջական, խոսքաշեն կին է եղել: Մշտական շփման մեջ է եղել հարեւանուհիների հետ:
Անահիտ Բաբայանը ծնունդով Թալինի շրջանի Պարտիզակ գյուղից է: Սպանվածի եղբայրը քրոջը հենց հայրական գյուղում էլ հուղարկավորել է: Դեպքից հետո Անահիտի հարազատներն այլեւս Աղավնաձորում չեն երեւացել, ոչ էլ ցանկացել են մասնակցել դատական նիստերին: Զարմանալի այս անտարբերությունը ամբաստանյալի քույրը բացատրեց այսպես.: Բազմիմաստ այս արտահայտությունը առավել մանրամասնել չհաջողվեց: Իրենց եղբորը` Յուրիկ Բաբայանին անմեղ համարող կանայք շտապեցին հեռանալ դատարանի շենքից:
Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝http://rru.swv.am/:

Երանուհի Սողոյան
Հետաքննող լրագրող
ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ