ՀԱԿ ակտիվիստների դատավարությունից հետո բախում է տեղի ունեցել
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում կայացել է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների դատավարությունը։ Դատավորը մերժել է փաստաբանների բոլոր միջնորդությունները, իսկ Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը հեռացվել են դատարանի դահլիճից անհարագալից վերաբերմունքի համար: Դատական նիստը հետաձգվել է մինչև վաղը՝ ժամը 12։00-ն: Այդ ժամանակ ևս «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը բողոքի գործողություն կանցկացնի դատարանի շենքի առաջ։ Իսկ այսօր հրմշտոց է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Վերջինները հրել են ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին, ով ցանկացել է ներս մտնել դատարան, ինչը մյուս ցուցարարներին վրդովեցրել է, և վեճ է սկսվել։