Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրամը էպոսագետի նվիրատվությունից հրաժարվում է
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որ մտադիր է 2013թ. նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, պատրաստակամ է վճարել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահական ընտրությունների համար անհրաժեշտ 20 հազ. ԱՄՆ դոլար ընտրագրավը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վարդան Սեդրակյանը:
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում նշել է, որ Սեդրակյանը նվիրատվություն է անում նախընտրական հիմնադրամին, որի կարիքը իրենք չունեն:
«Իսկ եթե Սեդրակյանը պատրաստ է Րաֆֆի Հովհաննիսյանին նյութապես աջակցել որպես թեկնածու, ապա նա փաստորեն հրաժարվում է 2013թ. նախագահական ընտրարշավին իր մասնակցությունից և դառնում է Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողը»,–ասել է Խուրշուդյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհանիիսյանը հայտարարել էր, թե մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2013թ. նախագահական ընտրություններում: Անդրադառնալով «Ժառանգության» ֆինանսական խնդիրներին` նա հավելել էր, որ իրենք կկարողանան աղբյուրներ գտնել` քաղաքացիներից 100 մլն դրամ հանգանակելու համար: