Տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունները պարտավոր են սպասարկել նաև ուշ ժամերին
«Բոլոր երթուղիներում ուղևորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաև օրվա ուշ ժամերին: Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան»,–նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապատերանի 2012թ. շինբարեկարգման ծրագրերով նախատեսված փոսերի նորոգման և ճաքալցման աշխատանքները: Միաժամանակ զեկուցվել է, որ ավարտին են մոտենում քարաթափման և հենապատերի նորոգման ու ամրացման աշխատանքները, ինչի արդյունքում մայրաքաղաքի քարաթափման տեսանկյունից ժամանակին վտանգ ներկայացնող ճանապարհահատվածներն այլևս ապահով են ինչպես երթևեկության, այնպես էլ հետիոտների համար:
Կրթության վարչության պետը զեկուցել է, որ մատակարարվող սննդի որակի վերահսկողության, ինչպես նաև դրամահավաքության երևույթները բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում են ստուգայցերն ու պարբերական խորհրդակցությունները: Անցյալ շաբաթ իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հետևանքով աշխատանքից ազատվել են թիվ 51 դպրոցի և թիվ 60 մանկապարտեզի տնօրենները:
Անդրադառնալով թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում և քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է մոտ 100 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն