Ավարտվեց Թարգմանիչների և հրատարակիչների երևանյան 6-րդ միջազգային համաժողովը
Երևանում իր աշխատանքն ավարտեց Թարգմանիչների և հրատարակիչների 6-րդ միջազգային համաժողովը, որն այս տարի անցկացվում էր «Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղթահարում» խորագրի ներքո: Ամենամյա համաժողովն արդեն ավանդաբար աշնանը Հայաստանում է համախմբում տարբեր երկրների թարգմանական արվեստի ու հրատարակչական ոլորտի հայտնի ներկայացուցիչների, գրական գործակալների ու հեղինակային իրավունքի մասնագետների: Մասնագիտական քննարկումներով, կլոր սեղաններով ու բանավեճերով հագեցած էր երևանյան ֆորումի աշխատանքային օրակարգը: Այս տարի համաժողովի թեմատիկ քննարկումներում կազմակերպիչներն առանձնահատւկ կարևորություն էին տվել հեղինակային իրավունքին առնչվող խնդիրներին: Միջազգային սեմինարի ընթացքում քննարկվեցին հեղինակային իրավունքի պաշտպանությանը, խախտումներին,գ րահենությանն ու գրագողությանն առնչվող խնդիրներ, որոնք այսօր լուրջ մարտահարվերներ են ինչպես հեղինակների, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների հրատարակիչների համար: Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի փորձագետ Ռիչարդ Բալկվիլը հանգամանորեն ներկայացրեց միջազգային պրակտիկայում հեղինակային իրավունքի կիրառման հետ կապված խնդիրնեըը, դժվարություններն ու մտահոգությունները: Այս քննարկումների ընթացքում իրենց երկրների փորձն են ներկայացրել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի, Լիտվայի, Բելառուսի և Թուրքիայի ներկայացուցիչները: Հեղինակային իրավունքի խախտումների ու գրագողության դեմ պայքարի նպատակով առաջարկվել է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիային կից ստեղծել մի խորհուրդ, որը կքննարկի թյ՛ հրատարակիչների, թե՛ հեղինակների ու թարգմանիչների առաջարկներն ու բողոքները` վիճահարույց խնդիրներին օրինական լուծում տալու նպատակով: