Լրահոս

12.11.2012 14:04


Հայհոյանքներ է տվել և ձեռքերով կոտրել ոստիկանության բաժնի աշխատասենյակի պատուհանների ապակիները

Հայհոյանքներ է տվել և ձեռքերով կոտրել ոստիկանության բաժնի աշխատասենյակի պատուհանների ապակիները

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 02։10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակում կրակոցի ձայներ են հնչում: 
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։00-ին, Վարդանանց փողոցի թիվ 10 և Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում, անհայտ անձանց կողմից և դեռևս չպարզված հրազեններից, կրակոցներ են արձակվել Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի ուղղությամբ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրի զննությամբ հայտնաբերել է 5,45 մմ տրամաչափի 2 և 9 մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ: Պարզվել է, որ կրակված գնդակներից մեկը դիպել է 1961թ. ծնված Արմեն Գ.-ի պատուհանին:
Նույն օրը՝ ժամը 18։35-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակից բերման են ենթարկել 1982թ. ծնված Վահե Մ.-ին, որը  հարցաքննության ժամանակ, խոչընդոտելով բաժնի բնականոն աշխատանքին, հայհոյանքներ է տվել և ձեռքերով կոտրել բաժնի աշխատասենյակի պատուհանների ապակիները, ինչի հետևանքով վնասել է ձեռքերը:
Վահե Մ.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը