Լրահոս

12.11.2012 19:40


Տեղաբաշխման աճուրդ՝ 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով

Տեղաբաշխման աճուրդ՝ 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով

Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26135135 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 922 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 902 մլն դրամ, ոչ մրցակցային` 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 429 125 434 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8096 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը