Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտված` ծանրամարտի աշխարհի ուսանողական առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամարտում 6 մեդալ է նվաճել։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել ութ ծանրորդ:
Վերջին օրը պայքարի մեջ մտած գերծանրքաշայինների մրցավեճին մասնակցում էին նաև մեր երկրի երկու պատվիրակներ: Գերծանր քաշայինների պայքարում Հայկ Հակոբյանը երկամարտի 402 կգ արդյունքով գրավել է երկրորդ տեղը` չեմպիոնի կոչումը նվաճած ռուսաստանցի Էդուարդ Մեժգիկովին զիջելով անձնական քաշով: Ռուսաստանցին ևս 402 կգ արդյունքն է գրանցե:
94 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Վարդան Դավթյանը, 85 կգ քաշայինների պայքարում` Աղասի Աղասյանը, 77-ում` Սամվել Գրիգորյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը և 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը:
Հայ ծանրորդները 6 մեդալ են նվաճել