Լրահոս

12.11.2012 18:10


Թունավորումներ

Թունավորումներ

Նոյեմբերի 9-ին, ժամը 16.20-ին սննդային թունավորումով (բոտուլիզմ) Շիրակի մարզի Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Շիրվանզադեի 58 Ա տան բնակչուհի, 2001 թ. ծնված Հասմիկ Կարապետյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

 ***

 Նոյեմբերի 10-ին, ժամը 14.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտից դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1985 թ. ծնված Զառա Դիվանյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

***

Նոյեմբերի 11-ին, ժամը 11.14-ին թունավորումով (նախնական տվյալներով շմոլ գազից) Երևանի Մայիսի 9-ը փողոցի թիվ 9 շենքի 18-րդ բնակարանի բնակիչներ` 1956 թ. ծնված Քնարիկ Գրիգորյանը և 1983 թ. ծնված Աիդա Բաղդասարյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 2009 թ. ծնված Շահեն և 2007 թ. ծնված Հովհաննես Ղամբարյանները` «Մուրացան» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Հ. Ղամբարյանի, Ք. Գրիգորյանի, Ա.Բաղդասարյանի առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Շ. Ղամբարյանինը` ծանր:

Նույն օրը ժամը 12.30-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև նույն բնակարանի բնակիչ, 1957 թ. ծնված Լեռնիկ Բաղդասարյանը:

Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է:

Այս խորագրի վերջին նյութերը