Լրահոս

12.11.2012 12:03


Բողոքի գործողություն նախագահական նստավայրի առջև

Բողոքի գործողություն նախագահական նստավայրի առջև

Վաղը` նոյեմբերի 13-ին, նշանակված դատական նիստի փոխարեն նախագահական նստավայրի առջև կկայանա տուժող և մեղադրվող կողմերի համատեղ բողոքի ցույցը՝ ի պատասխան շարունակական և հետևողական ապօրինությունների, որոնք տեղի են ունենում Արտակ Նազարյանի գործով դատական նիստերին:

 2010թ. Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստերը առանձնանում են դատավոր Սամվել Մարդանյանի կողմից բոլոր կողմերի բազմաթիվ միջնորդությունների, ինքնաբացարկների ապօրինի մերժումներով:

Դատարանի դահլիճում ակնհայտ է դարձել բոլորին, որ նախագահողը պարզապես չի տիրապետում օրենքներին և կայացնում է կամայական որոշումներ, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը