Լրահոս

12.11.2012 11:31


Մահացու վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ներկայացել է

Մահացու վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ներկայացել է

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 19։10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մեծամորի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեծամոր ճանապարհի 35-րդ կմ-ին տղամարդ է ընկած:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը հիշյալ  վայրում վրաերթի է ենթարկել 70-75 տարեկան, անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Նույն օրը՝ ժամը 20։00-ին, բաժին է ներկայացել Ակնալիճ  գյուղի մի բնակիչ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` «ՎԱԶ-21213»  մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը