Լրահոս

12.11.2012 10:36


Սլովենիայի նախագահական ընտրություններ. հաղթողը կորոշվի երկրորդ փուլում

Սլովենիայի նախագահական ընտրություններ. հաղթողը կորոշվի երկրորդ փուլում

Սլովենիայի նախագահական ընտրություններում հաղթողը կորոշվի երկրորդ փուլում։ Կիրակի օրը կայացած քվեարկության տվյալներով՝ բնակչության  40 տոկոսի վստահությունն է վայելում երկրի նախկին վարչապետ, սոցիալ–դեմոկրատ Բորուտ Պախորը։ Երկրի նախագահ Դանիլո Թյուրքը 36 տոկոսից պակաս ձայն է  հավաքել։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Ըստ Սլովենիայի օրենսդրության՝ եթե ընտրություններում բացարձակ հաղթող (ձայների 50 տոկոսից ավելին հավաքած) չի լինում, անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները. տվյալ դեպքում խոսքը Պախորի և Թյուրքի մասին է։ Ակնկալվում է, որ ընտրությունները կարող են անցկացվել դեկտեմբերի 2-ին։   

Այս խորագրի վերջին նյութերը