Սիրիայի սահմանին հերթական միջադեպն է տեղի ունեցել. այս անգամ գործը Իրսյաելի հետ է
Կիրակի օրը Սիրիայում տեղի ժամանակով ժամը 13:00-ին իսրայելցի զինվորականները հրթիռային պատասխան հարված են հասցրել սիրիական Բիր Ալ-Աջամի գյուղի շրջանում: Իսրայելի պաշտպանության բանակը («ՑԱԽԱԼ») նշել է, որ մինչ այդ էլ հարված է եղել Իսրայելի տարածքին, և իրենք միայն պատասխանել են այդ հարվածին, և որ իսրայելական բանակը չի ձգտում Սիրիայի հետ հակամարտության սրման:
Նշենք, որ «ՑԱԽԱԼ»–ը առաջին անգամ է Սիրիայի ուղղությամբ կրակ բացում 1973 թվականի Հոկտեմբերյան պատերազմից հետո:
Ավելացնենք, որ, ըստ որոշ թուրքական լրատվամիջոցների՝ Սիրիայի տարածքից հարված հասցնողը զինյալ ապստամբներն են եղել։ «Անադոլու» գործակալությունը ներկայացնում է ասպտամբների հայտարարությունը իսրայելական հարվածի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ Իսրայելը կրակ է արձակել ապստամբների ուժերի ուղղությամբ, երբ նրանք հարձակում էին իրականացնում Բաշար Ասադի ռեժիմի բանակի դիրքերի ուղղությամբ և բանակցություններ վարում կապիտուլյացիայի մասին:
Մեջբերվող հայտարարությունում ոչինչ չի ասվում իսրայելական կողմի արձակած կրակի հետևանքով սիրիացի ապստամբների կորուստների մասին: Սակայն Սիրիայի ազատ բանակը նախազգուշացրել է, որ նման միջադեպի կրկնությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Իսրայելի համար: