Լրահոս

12.11.2012 09:43


ԿԲ–ը թողարկել է նոր հուշադրամներ

ԿԲ–ը թողարկել է նոր  հուշադրամներ

ՀՀ Կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է երկու արծաթե հուշադրամ՝ «Կարատե» և «Կոխ»:

 «Կարատե»

 Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օկինավա կղզում գտնվող Սյուրիձյո պալատի Սյուրեյմոն հայտնի դարպասները և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

 

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երեք մարզիկներ, որոնք կատարում են կարատե մարզաձևին հատուկ հնարքներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿԱՐԱՏԵ» և «KARATE»:

 Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

 «Կոխ»

 Հուշադրամի դիմերեսին պատկերված են Սևանի թերակղզում գտնվող «Սևանավանք» հայկական վանական համալիրը և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

 Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երկու ըմբիշներ լեռների ֆոնի վրա: Աջ և ձախ հատվածներում պատկերված են ազգային տարազներով նվագողներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿՈԽ» և «KOKH»:

 Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

 «Կարատե» և «Կոխ» հուշադրամների պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

 Հուշադրամերն ունեն նույն տեխնիկական բնութագիրը:

 Հուշադրամների բնութագիրը.

 Անվանական արժեքը - 1000 դրամ

 Մետաղը և հարգը - արծաթ, 9250

 Զանգվածը - 28,28 գ

 Տրամագիծը - 38,61 մմ

 Դրամաշուրթը – ատամնավոր

 Որակը – պրուֆ

 Տպաքանակը - մինչև 5000 հատ

Այս խորագրի վերջին նյութերը