Երկրաշարժ Մանդալայ քաղաքում. կան զոհեր ու վիրավորներ
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ տեղական ժամանակով 05։12-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6,8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Մյանմարի տարածքում` Մանդալայ քաղաքից 60 կմ դեպի հյուսիս:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 22˚99՛ և արևմտյան երկայնություն 95˚95՛:
Ըստ Utro.ru և BBC լրատվական գործակալությունների տեղեկատվության՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 և վիրավորվել 40 մարդ: