Լրահոս

11.11.2012 13:17


Հանդիպել են ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարները

Հանդիպել են ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարները

Նոյեմբերի 10-ին կայացավ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը:

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ԼՂՀ նախարարին պատասխանատուպաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:

Նախարարները մանրամասն քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորմանբանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվեց ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի
նախարարությունների միջեւ համագործակցության խորացումը, քաղաքական
խորհրդատվությունների պարբերական անցկացումը:

ՀՀ ԱԳ նախարարն Արցախի իր պաշտոնակցի հետ մտքեր փոխանակեցտարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարի անունից տեղի ունեցավբընդունելություն` ԼՂՀ արտգործնախարարի պատվին պաշտոնի ստանձնմանկապակցությամբ, որի ընթացքում Կարեն Միրզոյանին հանձնվեց ՀՀ արտգործնախարարության պատվո հուշամեդալը:

Այս խորագրի վերջին նյութերը