Երևանում տեղի կունենան Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ
Սույն թվականի նոյեմբերի 12-13-ին Երևանում տեղի կունենան Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ։ Կմասնակցեն Ռուսաստանի «Единая Россия» կուսակցության, Ուկրաինայի «Партия регионов» կուսակցության, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Нур Отан» կուսակցության, Բելառուս խորհրդարանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, ինչպես նաև դիտորդի կարգավիճակով՝ ԼՂՀ «Ազատ հայրենիք» կուսակցության, ԼՂՀ Արցախի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանները:
Միջկուսակցական խորհրդակցությունների նպատակն է ԱՊՀ երկրների կուսակցությունների միջև կապերի ամրապնդմանն ուղղված նոր միջկուսակցական պլատֆորմի մշակում, կուսակցաշինության գործում փորձի փոխանակում, ԱՊՀ երկրներում դեմոկրատական գործընթացների հետ կապված հարցերի քննարկում, ինչպես նաև ԱՊՀ երկրների քաղաքական գործիչների և ուժերի հետագա համագործակցության համար լրացուցիչ հնարավորություների ստեղծում: