Լրահոս

10.11.2012 15:21


ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ–ի օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ–ի օրվա առթիվ

Շնորհավորում եմ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին՝ այսօր Հայաստանում նշվող Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: 

ՏԻՄ-երը կառավարման համակարգի կարևորագույն մասն են, տեղերում պետական քաղաքականության անմիջական իրականացնողները և լավագույնս գիտեն համայնքի խնդիրները, առաջինն են տեղեկանում ու տեղեկացնում դրանց մասին, առաջինն են ձեռնամուխ լինում դրանց հնարավոր լուծումներին: 

Տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն բարդ ու պատվաբեր առաքելություն՝ լինել քաղաքացու եւ պետության անմիջական կապող օղակը: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունը և անհրաժեշտությունը` առանձնահատուկ պատասխանատվություն ստանձնելով համայնքների ճակատագրերի և երկրի ընդհանուր առաջընթացի համար: Համոզված եմ, որ այսուհետ ևս, ինչպես գործունեության անցած 16 տարիների ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինները շարունակելու են վստահորեն կատարել իրենց առաքելությունը` հանուն ավելի բարեկեցիկ հասարակության, ավելի ուժեղ համայնքի ու պետության: 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին և մաղթում հաջողություններ, բարեկեցություն և հաստատակամություն իրենց դժվարին, պատվաբեր ու պատասխանատու գործում: 

Այս խորագրի վերջին նյութերը