Լրահոս

10.11.2012 15:42


«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի երթ է կազմակերպում

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի երթ է կազմակերպում

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 15-ին բողոքի երթ է կազմակերպում ուսանողությանն առնչվող մի շարք խնդիրների` ուսման վարձավճարների, կրթաթոշակների, ուսանողական ճաշարանների, տրանսպորտային զեղչերի և այլնի կապակցությամբ:

Երթի մասնակիցները կառավարությանն են հանձնելու ուսանողության պահանջներն ամփոփող ուղերձ և առաջարկների փաթեթ:

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ուսանողներին կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը և պայքարել իրենց իրավունքների համար: Երթը արտոնված է, և այն մեկնարկելու է նոյեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից: Երթուղին հետևյալն է` ՀՊՃՀ – Ուսանողական այգի – Աբովյան փողոց – Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց – Ալեք Մանուկյան փողոց – Վարդանանց փողոց – Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Հանրապետության Հրապարակ – Կառավարության շենք:

 

Այս խորագրի վերջին նյութերը