Լրահոս

10.11.2012 13:01


Ծառայողական շրջայց

Ծառայողական շրջայց

Նոյեմբերի 8-ին և 9-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը աշխատանքային շրջայց կատարեց հարավային և հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներում և ենթակա զորամասերում, հանդիպումներ ունեցավ սպայական անձնակազմի և ժամկետային զինծառայողների հետ՝ ծանոթացավ տեղերում ընթացող գործընթացներին: Հանդիպումների ընթացքում ՊԲ հրամանատարը խոսեց ավարտվող ուսումնական տարվա խնդիրներից, սպասվող ամփոփիչ ստուգումներից, անձնակամին ծանոթացրեց մարտական հերթապահությունում և զորքերի կենսագործունեության մյուս ուղղություններում ակնկալվող այն նորամուծություններին, որոնք միտված են առօրյա ծառայության արդյունավետության բարձրացմանն ու արտակարգ որոշ պատահարների ծնող պատճառների վերացմանը: Մովսես Հակոբյանը առանձնահատուկ նշեց նաև յուրաքանչյուր զորամասում արձանագրված առաջընթացի և դրական տեղաշարժերի մասին` ընդգծելով այսուհետ ևս նույն ոգով շարունակելու անհրաժեշտությունը:

 ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը