Լրահոս

10.11.2012 12:47


Նոր հանցադրվագներ մի շարք գողություններ կատարած կանանց գործունեությունից

Նոր հանցադրվագներ մի շարք գողություններ կատարած կանանց գործունեությունից

Ինչպես օրերս տեղեկացրել էինք, ոստիկանության ծառայողները նոյեմբերի 2-ին, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, Քանաքեռի 6-րդ փողոցից բերման էին ենթարկել 1966թ. ծնված Էլմիրա և Գայանե Սարգսյաններին:

Պարզվել էր, որ նրանք, հագուստ վաճառելու պատրվակով, պարբերաբար մտել էին Երևան քաղաքի և մի շարք մարզերի բնակարաններ. նրանցից մեկը խոսակցությամբ շեղել էր տանտիրոջ ուշադրությունը, իսկ մյուսը` գողացել ձեռքի տակ ընկածը` հիմնականում գումար: Երբեմն նրանց էր միացել նաև Էլմիրա Սարգսյանի քույրը` 1972թ. ծնված Ալվարդ Սարգսյանը:
Ոստիկանները կասկածները, որ Սարգսյանների հանցավոր գործողություններից տուժածներն անհամեմատ շատ են, հիմնավորեցին հերթական տուժողները:

                                                                             ***
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 14։05-ին, Երևանի Արցախի փողոցի բնակչուհի, 86-ամյա Աննա Ղ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 8-ին դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը՝ ճանաչել է Էլմիրա Սարգսյանին, որը ս/թ. հոկտեմբերի կեսերին՝ ժամը 16.00-ի սահմաններում, հագուստ վաճառելու պատրվակով մուտք է գործել իր բնակարան և ուշադրությունը շեղելով` հյուրասենյակի սեղանի վրա դրված պայուսակից գողացել 450 000 դրամ և ոսկյա զարդեր:

                                                                             ***
Մեկ այլ տուժող նոյեմբերի 9-ին դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Կոմիտասի պողոտայի բնակչուհի, 70-ամյա Ռիմա Ն.-ն հայտնել է, որ նախորդ երեկոյան դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը՝ ճանաչել է Էլմիրա և Գայանե Սարգսյաններին, որոնք ս/թ. ապրիլի 25-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, պղպեղ և գիշերային հագուստ վաճառելու պատրվակով մտել են իր բնակարանը ու շեղելով իր ուշադրությունը` բնակարանի ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից գողացել են 590 000 դրամ, իսկ պահարանում դրված պայուսակից՝ 16 գ կշռով ոսկյա 2 ժամացույց:
Գողությունների փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը