ԱՄՆ ԿՀՎ–ի ղեկավարը պաշտոնաթող է լինում կնոջը դավաճանելու պատճառով
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Դևիդ Պետրեուսը որոշել է պաշտոնից հեռանալ, ինչը պայմանավորված է օրինական կնոջը դավաճանելու փաստով։ Այս մասին տեղեկացնում է «Լայֆ նյուս»-ը։
«Երեկ երեկոյան ես այցելեցի Սպիտակ տուն և նախագահին խնդրեցի հավանություն տալ ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին իմ դիմումին։ 37 տարի ամուսնացած լինելով հանդերձ՝ ես անընդունելի թուլություն եմ ցուցաբերել՝ ներքաշվելով արտամուսնական կապի մեջ։ Նման վարքն անընդունելի է թե՛ ամուսնու, թե՛ ԿՀՎ-ի ղեկավարի տեսակետից»,–նշվում է 60-ամյա Պետրեուսի նամակում։
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, իր հերթին, հայտարարել է, որ ընդունել է Պետրեուսի հրաժարականի դիմումը և որ լիովին վստահում է ղեկավարի պարտականությունները ստանձնած Մայքլ Մորելին ու ԿՀՎ-ի մյուս աշխատակիցներին։