Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր քոլեջի տնօրեն, վաստակավոր երաժիշտ Ակսել Բակունցն ու քոլեջի դասախոսները հայտնել են, որ իրենք դեմ են այդ որոշմանը, քանի որ «քոլեջներն իրենց պրոֆիլներով տարբեր են» և եթե հարկ լինի, ապա այդ որոշումը բեկանելու համար կդիմեն անգամ Եվրոպական դատարան։
Այն հարցին, թե ի՞նչ միտում ունի այս որոշումն ու ի՞նչն է պատճառը, որ 30 տարվա պատմություն ունեցող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջն է վերակազմակերպվում՝ միացվելով Երևանի մշակույթի պետական քոլեջին, այլ ոչ թե հակառակը՝ Ակսել Բակունցը պատասխանել է, թե այն, ինչ կասի, իր կարծիքն է։
-Կարծում եմ, որ քոլեջների միավորելու հարցը ծագեց նրանից, երբ մենք տեղափոխվեցինք Կինոտեխնիկումի նախկին շենք, և փաստորեն դուրս եկավ, որ մեր ու Մշակույթի պետական քոլեջը մի շենքում են, և այնտեղի տնօրենը որոշեց, որ ինքը լինի երկու քոլեջների տնօրեն։ Դրա համար երբ լրագրողներն առաջարկում են Նադեժդա Սարգսյանի հետ միասին դիմել նախարարություն՝ որոշումը բեկանելու համար, ես կարծում եմ, որ չենք կարող, դա հնարավոր բան չէ, որովհետև խնդիրը հենց այդտեղից է ծագում,-ասել է նա։
Ակսել Բակունց. «Մեր և Մշակույթի պետական քոլեջը մի շենքում են, և այնտեղի տնօրենը որոշեց, որ ինքը լինի երկու քոլեջների տնօրենը»
Ինչպես բազմիցս տեղեկացրել էինք, ՀՀ կառավարությունը օգոստոսի 5-ին որոշում էր կայացրել, որ երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի՝ միացվելով երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին, ինչի մասին Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջն իմացել է որոշումը կայցվելուց հետո միայն։

7or.am