Դամասկոսը գրեթե ամբղջությամբ մաքրված է զինյալ ապստամբներից
Սիրիայի կառավարական զորքերը 2 շաբաթ տևած մարտերից հետո կարողացել են ընդդիմադիրներին հետ մղել Դամասկոսից, թեև մայրաքաղաքի Կֆար Սուսե հարավարևմտյան թաղամասում դեռևս շարունակվում են մարտերը։ Այս մասին տեղեկացնում է «Վզգլյադը»։
Ասադին հավատարիմ ուժերն այս թաղամասում տեղակայել են տանկեր, որոնք հրետակոծում են ընդդիմադիրների դիրքերը։ Իսկ երկնքից էլ հարվածներ են հասցնում ուղղաթիռները։ Նախօրեին կառավարական զորքերն ընդդիմադիրներից առգրավել են ԱՄՆ-ի արտադրության մեծ քանակությամբ զինամթերք։
Բացի այդ, Սիրիայի կառավարական զորքերը մտել են Թուրքիայի հետ սահմանակից Ռաս էլ Այն քաղաքը, որը հիմնականում բնակեցված է քրդերով, և երկարատև կատաղի մարտերից հետո մաքրել այն վարձկան իսլամիստներից։ Ընդդիմադիրները քաղաքը գրավել էին 2 օր առաջ, սակայն կառավարական ուժերի հարձակումից հետո ստիպված են եղել հետ նահանջել դեպի թուրքական սահմանը։ Սիրիական պետական հեռուսատեսության փոխանցմամբ՝ Ռաս էլ Այնի ազատագրման գործողության շրջանակներում տասնյակ ապստամբներ են սպանվել։