Լրահոս

10.11.2012 09:37


ՀՀԿ սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրել է ՀՀ նախագահի թեկնածու

ՀՀԿ սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրել է ՀՀ նախագահի թեկնածու

«Հայաստանի հանրապետական կուսակցության» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր Բյուզանդի 1/3 հասցեում տեղի է ունեցել ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության  «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովը:

Կազմակերպության 112 անդամներից մասնակցում էին 112-ը:

Ժողովը վարել է «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը: Ժողովին մասնակցել է ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը:

Սկզբնական կազմակերպության ժողովը  միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել է Հայաստանի հանրապետության նախագահի թեկնածու և ընտրել  ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

Այս խորագրի վերջին նյութերը