Լրահոս

10.11.2012 11:02


ՀՀ նախագահի մամուլի խոսնակ. «Սերժ Սարգսյանը առողջական որևէ խնդիր չունի»

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ. «Սերժ Սարգսյանը առողջական որևէ խնդիր չունի»

ՀՀ նախագահի առողջական խնդիրների մասին պարբերաբար շրջանառության մեջ դրվող լուրերը ապատեղեկատվություն են: Այս մասին Panorama.am-ին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը` պատասախանելով հարցին, թե իրականությանը համապատասխանում են արդյոք որոշ կայքերի տարածած լուրերը, ըստ որոնց՝ իբր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առողջության հետ կապված խնդիրներ ունի:

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առողջական որևէ խնդիր չունի: ՀՀ նախագահը լիովին առողջ է: Ավելին՝ արձակուրդի ընթացքում անգամ պրոֆիլակտիկ բուժզննում նախատեսված չէ»,-ասել է Արզումանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Ավարտելով պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն՝ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի մեկշաբաթյա արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում:

Այս խորագրի վերջին նյութերը