Լրահոս

10.11.2012 10:34


Քոֆի Անան. «Թուրքիան աջակցում է Սիրիայի ապստամբներին, դա բոլորին էլ հայտնի է»

Քոֆի Անան. «Թուրքիան աջակցում է Սիրիայի ապստամբներին, դա բոլորին էլ հայտնի է»

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը  շվեդական ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի, Քաթարի և Սաուդյան Արաբիայի կառավարություններն աջակցում են Սիրիայում զինված խմբավորումներին: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»–ն։  

Անանը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը կարող է կարգավորվել միայն բանակցությունների միջոցով, սակայն դրան հակառակ` տարածաշրջանային մի շարք երկրների կառավարություններ կողմ են խնդրի ռազմական հանգուցալուծմանը, ինչը, սակայն, խնդիրն ավելի է խորացնում, և հազարավոր մարդիկ շարունակում են զոհվել:

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե տարածաշրջանի որ երկրների մասին է խոսքը` Անանը հայտարարել է, որ դա հայտնի է բոլորին` խոսքը Թուրքիայի, Քաթարի և Սաուդյան Արաբիայի մասին է, որոնք մեծ աջակցություն են ցուցաբերում սիրիացի ապստամբներին: Անանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից ամենամեծ կորուստներով դուրս է գալու Սիրիայի ժողովուրդը:

Այս խորագրի վերջին նյութերը