Երևանում կմեկնարկի «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2012թ.» խորհրդաժողովը
AEGEE-Երևան/ Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպությունը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեկնարկելու են «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2012թ.» (ՀԵՄՄ 2012) խորհրդաժողովը: Այս նոր ինտերակտիվ երիտասարդական ծրագիրը իրենից ներկայացնում է ԵՄ Խորհրդարանի գործնեության քաղաքական մոդելավորումը, որի թեման է «Եվրամիության քաղաքականությունը Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ. հնարավորություններ և մարտահրավերներ»: Այն երիտասարդներին ներգրավելու է Եվրամիության որոշումների իրական կայացման նմանակող գործընթացի մեջ: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները կստանձնեն ԵՄ Խորհրդարանի պատգամավորների, ինչպես նաև մի շարք առաջատար եվրոպական քաղաքական պաշտոնյաների դերերը:
Խորհրդաժողովը տեղի կունենա ս/թ. նոյեմբերի 10-ին «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում (0010 ք. Երևան, Իտալիայի փողոց 1):
Բացումը լինելու է ժամը 10:00-ին` «Բոլ ռում» դահլիճում:
Երևանում կմեկնարկի «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2012թ.» խորհրդաժողովը