ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են տարեկան զեկույցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Վիեննայում նոյեմբերի 8-ին կառույցի մշտական խորհրդին ներկայացրել են տարեկան զեկույցը: ԵԱՀԿ մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ համանախագահները ներկայացրել են ԼՂ հակամարտության կողմերի հետ հանդիպումների և տարածաշրջան իրենց կատարած այցերի, ինչպես նաև հունվարին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները:
Մշտական խորհրդին ներկայացված իրենց զեկույցից բացի, համանախագահները Մինսկի խմբի հանդիպում են նախաձեռնել: Նրանք նաև հանդիպել են Ուկրաինայի և Շվեյցարիայի պատվիրակությունների հետ` որպես ԵԱՀԿ ապագա նախագահողներ:
Համանախագահները կայցելեն տարածաշրջան այս ամսվա ընթացքում` դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարական հավաքին ընդառաջ: