Պոռնոաստղ Չիչոլինան՝ պատգամավորության թեկնածու. այս անգամ ո՞ր կուրծքը կբացի և ո՞ւմ սեքս կառաջարկի
Հանրահայտ իտալուհի պոռնոաստղ Իլոնա Ստալերը, նույն ինքը՝ Չիչոլինան, պատգամավորության թեկնածու է առաջադրվել։ Իտալիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2013թ. գարնանը։ Չիչոլինան, ով հիմնադրել է «Ժողովրդավարություն, բնություն, սեր» կուսակցությունը, մեկ անգամ արդեն եղել է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր՝ 1986-1992թթ.։ Այն ժամանակ նա 12 օրինագիծ է հեղինակել, թեև դրանք չեն ընդունվել։ Այս անգամ ընտրվելու դեպքում Չիչոլինան խոստացել է միասեռական ամուսնություններն օրինականացնելու նախաձեռնությամբ հանդես գալ։
Իսկ իր պատգամավորության տարիներին մեծահասակների համար նկարահանվող ֆիլմերի հայտնի դերասանուհին որպես իր աջակողմյան կամ ձախակողմյան հայացքների նշան՝ խորհրդարան է այցելել կա՛մ աջ, կա՛մ ձախ կուրծքը բաց։ Նա հայտնի է նաև իր յուրօրինակ առաջարկներով։ Մասնավորապես 1991թ. Իրաքի նախագահ ՍադամՀուսեյնին, իսկ 2001թ.՝ «Ալ-Քաիդայի» առաջնորդ ՈւսամաբենԼադենինսեքս է առաջարկել խաղաղության դիմաց։
Պոռնոաստղ Չիչոլինան՝ պատգամավորության թեկնածու. այս անգամ ո՞ր կուրծքը կբացի և ո՞ւմ սեքս կառաջարկի
Հանրահայտ իտալուհի պոռնոաստղ Իլոնա Ստալերը, նույն ինքը՝ Չիչոլինան, պատգամավորության թեկնածու է առաջադրվել։ Իտալիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2013թ. գարնանը։ Չիչոլինան, ով հիմնադրել է «Ժողովրդավարություն, բնություն, սեր» կուսակցությունը, մեկ անգամ արդեն եղել է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր՝ 1986-1992թթ.։ Այն ժամանակ նա 12 օրինագիծ է հեղինակել, թեև դրանք չեն ընդունվել։ Այս անգամ ընտրվելու դեպքում Չիչոլինան խոստացել է միասեռական ամուսնություններն օրինականացնելու նախաձեռնությամբ հանդես գալ։
Իսկ իր պատգամավորության տարիներին մեծահասակների համար նկարահանվող ֆիլմերի հայտնի դերասանուհին որպես իր աջակողմյան կամ ձախակողմյան հայացքների նշան՝ խորհրդարան է այցելել կա՛մ աջ, կա՛մ ձախ կուրծքը բաց։ Նա հայտնի է նաև իր յուրօրինակ առաջարկներով։ Մասնավորապես 1991թ. Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին, իսկ 2001թ.՝ «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին սեքս է առաջարկել խաղաղության դիմաց։
7or.am