Թբիլիսիի քաղաքապետին թույլ չեն տվել մասնակցել կառավարության նիստին
Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային այսօր թույլ չեն տվել մասնակցել Վրաստանի կառավարության նիստին։ Վերջինս լրագրողներին հայտնել է, թե մտադիր է եղել պարզաբանումներ ստանալ քաղաքային իշխանությունների կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի ֆինանսավորման հարցում ծագած խնդիրների վերաբերյալ։ «Վարչապետը չի ցանկացել քննարկել խնդիրը, փոխարենը հանդես է եկել բարոյախրատական հայտարարությամբ»,–ասել է քաղաքապետը։