Գրողներն ահազանգում են՝ արտագաղթն ահագնացող չափերի է հասնում
Արձակագիր Կարինե Խոդիկյանն այսօր լարգրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է արտագաղթի առկա ահագնացող չափերն և ընդգծել, որ թե՛ գյուղի, թե՛ քաղաքի գրողները ահազանգում են այդ մասին։ Իսկ գրողների այդ մտահոգությունը, նրա խոսքերով, այնքանով է վստահելի, որ նրանք դա չեն անում քաղաքական այս կամ այն հոսանքի թելադրանքով։
–Սա ահազանգ է այն մասին, այսպես գնալով՝ ո՞ւր կհասնենք,-ընդգծել է նա։
Կ. Խոդիկյանը նաև նշել է, որ մարդիկ արտագաղթում են աշխատատեղերի, արդարության պակասի, ինչպես նաև իրենց ու իրենց ժառանգների ապագան Հայաստանում չտեսնելու և երկրի ապագան տնօրինողներին չվստահելու պատճառով:
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ հավելել է, որ երկրի ղեկավարությունը, ով էլ լինի, պետք է աղետալի չափերի հասնող արտագաղթը կանգնեցնելու ճանապարհային քարտեզ ներկայացնի։

7or.am