Վահան Բաբայան. «Կառավարության գործելաոճը չի փոխվում»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ ՀՀ Ազգային ժողովի ս.թ. հոկտեմբերի 24-ի նիստում ես հարց ուղղեցի ՀՀ վարչապետին` ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար գանձվող պետական տուրքի գծով (օդի փող կոչված) 2011 և 2012 թվականներին ՀՀ պետական բյուջե կատարված մուտքերի բավարար լինելու և գումարային տվյալների մասին տղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: ՀՀ վարչապետի փոխարեն հարցիս պատասխանեց ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ով հաստատեց, որ մուտքերը ամբողջությամբ չեն կատարվում, իսկ թվերի մասին խոստացավ պատասխանել գրավոր...
Արդեն ստացել եմ գրավոր «պատասխանը», որում միայն նշված են մուտքագրված գումարները, սակայն ոչինչ չի ասվում այն մասին, թե քանի ուղևորից և որքան գումար պետք է մուտքագրվեր ՀՀ պետական բյուջե, կարճ ասած`«օդի փողի» վերաբերյալ ստացել եմ օդի մեջ մի պատասխան: Հարց է ծագում` արդյո՞ք ֆինանսների նախարարը չի տիրապետում այդ տվյալներին, թե՞ դրանք թվեր են, որոնք բարձրաձայնելու դեպքում կարող էին նոր խնդիրներ ծագել Կառավարության կամ անձամբ ֆինանսների նախարարի համար»:
Վահան Բաբայան. «Կառավարության գործելաոճը չի փոխվում»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովի ս.թ. հոկտեմբերի 24-ի նիստում ես հարց ուղղեցի ՀՀ վարչապետին` ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար գանձվող պետական տուրքի գծով (օդի փող կոչված) 2011 և 2012 թվականներին ՀՀ պետական բյուջե կատարված մուտքերի բավարար լինելու և գումարային տվյալների մասին տղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: ՀՀ վարչապետի փոխարեն հարցիս պատասխանեց ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ով հաստատեց, որ մուտքերը ամբողջությամբ չեն կատարվում, իսկ թվերի մասին խոստացավ պատասխանել գրավոր...