Զեյթունում, Դ. Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների հատման վայրում, նոյեմբերի 9-ին իրականացվող աշխատանքների արդյունքում ժամը 10։00-20։00 դադարեցվել է Դ. Անհաղթի փողոցի 6/1, 6/5, 6/7, 6/8, 6/10, 8, 10, 23/1 շենքերի, Կ. Ուլնեցու փողոցի 40-62 առանձնատների, Դ. Կանայանի անվան ակադեմիայի, Գունավոր տպագրության տպարանի, ՙKerama Marazzi խանութի ու պահեստի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ինչպես պարզաբանեց «Երևան Ջուր» ՓԲԸ–ի «Արևմուտք» շահագործման տնօրինության «Զեյթուն» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գևորգյանը, նշված վայրում տարիներ առաջ կառուցված երկու դիտահորերը գտնվում էին վթարային վիճակում: Դրան գումարած՝ դիտահորերով ձգվող «Կաթնաղբյուր-Երևան» թիվ 3 ջրատարի վրա առկա էր վթար, որը ջրի զգալի կորստի պատճառ էր հանդիսանում:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ընկերությունը որոշել է վերակառուցել դիտահորերը՝ ստեղծելով մեկ խոշոր ջրաբաշխիչ հանգույց, վերացնել ջրատարի վթարը, իսկ հնամաշ փականները փոխարինել մեկ հատ 200 մմ տրամագծով և երեք՝ 50մ մ տրամագծով փականներով:
Ըստ Գրիգոր Գևորգյանի՝ տարվող աշխատանների շնորհիվ թե՛ ջրի կորուստը կվերանա, և թե՛ կբարձրանա նշված տարածքների ջրամատակարարման հուսալիությունը:
Զեյթունում վերակառուցվում է դիտահորը

Հաղորդակցության բաժին