Լրահոս

09.11.2012 14:13


ՀՀԿ–ական պատգամավորի «սպառնալիքը» ՀՅԴ–ին

ՀՀԿ–ական պատգամավորի «սպառնալիքը» ՀՅԴ–ին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հայտարարությունը.
«Դաշնակացական մեր որոշ գործընկերների ջղաձիգ ու նյարդային արձագանքն իրենց հայտարարության մասին տարածված կարծիքներին, կարծում եմ, հարիր չէ քաղաքական մշակութի զարգացման ջատագով հանդիսացող կուսակցության ներկայացուցիչների համար: 

Նախ, քաղաքական բազմակարծությունն ու ազատ արտահայտվելու իրավունքն է, որ կարող է բերել ժողովրդավարական հասարակության զարգացմանը:
Իսկ ընդդիմախոսներին լռեցնելու փորձերը դատապարտված են անհաջողության և հակաժողովրդավարական են: Եվ երկրորդը, քաղաքական բանավեճը, մտքերի փոխանակությունը փորձել վերածել անձնավորված գնահատականների և լրահոսային տեռորի, ավելի քան անթույլատրելի է: Մենք էլ շատերի մասին շատ բաներ կարող ենք ասել անձնական դաշտում… Բայց դա չէ ճիշտ ճանապարհը»:

Այս խորագրի վերջին նյութերը