Նաիրա Զոհրաբյան. «Դոմինանտ տեսակետը այն է, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային կառույցներում գերիշխող տեսակետը այն է, որ ԲՀԿ-ն 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով երեկ Շիրակի մարզում հանդիպումներ է ունեել ԲՀԿ-ի ակտիվի և տեղի կառույցի ներկայացուցիչների հետ:
Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ երեկվանից ԲՀԿ-ի պատգամավորները այցելում են Հայաստանի տարբեր մարզեր և հանդիպումներ են ունենում տեղի կուսակցականների հետ՝ փորձելով պարզել, թե մարզի բնակիչները ինչպես են տեսնում ԲՀԿ-ի մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում:
«Մինչ ակտիվի հետ հանդիպումը հանձնարարված է եղել մարզային կառույցների և Երևանի տարածքային կառույցների պատասխանատուներին հանդիպել բնակչության հետ, ճշտել նրանց դիրքորոշումը, տեսակետը, նրանց տեսլականը, թե ինչպես են տեսնում, որ ճիշտ կլինի ԲՀԿ-ն մասնակցի ընտրություններին: Շիրակի մարզում, վստահաբար մյուս մարզերում եւս, որովհետեւ այդպիսին է իմ գործընկերների տպավորությունը, գերակշռող տեսակետն այն է, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պիտի մասնակցի սեփական թեկնածուով, եւ իհարկե, այդ թեկնածուն անպայմանորեն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը», -ասել է Զոհրաբյանը:
ԲՀԿ-ի տարածքային կառույցներում տեղի ունեցող այս քննարկումներից հետո նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը կքննարկվի կուսակցության քաղաքական խորհրդում, որտեղ արդեն, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ԲՀԿ-ն կհրապարակի ընտրություններին մասնակցելու ձեւաչափի իր որոշումը:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ անչափ կարեւոր է լինելու կուսակցության նախագահի որոշիչ ձայնը: Կրկնում եմ, դոմինանտ տեսակետը այն է, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ նախագահական ընտրություններից բացի մարզային կառույցների հետ քննարկում են նաեւ ԲՀԿ-ի կողմից քաղաքական ուժերին ներկայացված առաջարկները:
ԲՀԿ-ն առաջարկել էր կոնսուլտացիաներ սկսել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ ձեւավորվելու եւ երկրի կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու խնդիրների շուրջ: Զոհրաբյանն ասել է՝ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու առաջարկով անպայման կդիմեն նաեւ իշխող Հանրապետական կուսակցությանը, առայժմ չեն դիմել զուտ տեխնիկական խնդիրների պատճառով:
Հիշեցնենք, սակայն, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԲՀԿ-ի առաջարկին, ասել էր. «Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետեւում չտեսնել մարդկանց, որոնք որեւէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված»: Շարմազանովը չէր մանրամասնել, թե որտեղ է մշակվել այդ գաղափարը եւ ով է այն անձը, ով չի կարող սեփական դեմքով գալ իշխանության:
Հակադարձելով Շարմազանովը հայտարարությանը՝ Զոհրաբյանն ասել է, որ քաղաքական խորհրդակցությունները անցկացնելը «բացառապես ԲՀԿ-ի որոշումն է»:
«Իսկ եթե Հանրապետական կուսակցությունը չի ցանկանում մասնակցել քաղաքական այդ քննարկումներին, դա բացառապես իրենց իրավունքն է եւ իրենց գործն է: Ովքեր, որ այդ հայտարարության հետեւում ինչ-որ ստվերներ են տեսնում, կարող են դիմել ակնաբույժի», -խորհուրդ է տվել Զոհրաբյանը: